Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 դեկ 2024 09:54

«Չհամարձակվե՛ք»․ Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»

«Չհամարձակվե՛ք»․ Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին«Հրապարակը» գրում է․ ԿԳՄՍ  նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգեւավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգեւավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաեւ իրենց։

Դպրոցներից մեկի տնօրենը մեզ ասաց, որ իր եւ կոլեգաների համար նախարարի շրջաբերականը՝ քիչ է ասել, թե նվաստացուցիչ է, ստացվում է, որ տնօրենները պետք է դիմեն ԿԳՄՍՆ, հիմնավորեն, որ լավն են, ձեռքի հետ էլ ՔՊ-ի ու անձամբ նախարարի գովքն անեն, որ արժանանան վերջինիս բարեհաճությանը։ Կարելի է կարծել, որ Ժաննա Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները, որոնք պետբյուջեից միլիոնների հասնող պարգեւավճարներ են ստանում, հիմնավորում են, թե իրենք ինչքան լավն են ու ինչ լավ են աշխատել, որ վաստակում են ամենամսյա պարգեւավճարները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր