Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 15-ի համար          Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի», ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները․ «Հրապարակ»       ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»    

21 դեկ 2024 13:14

Ձեր հանձնառության շնորհիվ ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության

Ձեր հանձնառության շնորհիվ ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերությանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառող­ջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշա­կան միջոցառմանը:

Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջան­քերի ու շարունակական աջակցության համար՝ միտ­ված Հայաստանի ինքնիշխա­նու­թյան, դիմակայունության և ժողովրդա­վարության ամրապնդմանը, ինչպես նաև Հա­րավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: 

Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր