Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

22 դեկ 2024 23:24

Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել Իսրայելի գործողությունները Գազայում

Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել Իսրայելի գործողությունները ԳազայումՀռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո դաժանություն է որակել այն, ինչ տեղի է ունենում Գազայում՝ կրկին դատապարտելով այն:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Հռոմի պապը կոչ է արել աղոթել հանուն սուրբծննդյան զինադադարի ռազմական հակամարտությունների բոլոր բեմերում:

«Ցավով մտածում եմ Գազայի մասին, դաժանության, ռմբակոծվող երեխաների, դպրոցների և հիվանդանոցների ավերումի մասին»,-ասել է նա։ 

Նախօրեին Հռոմի պապը քննադատել էր Իսրայելի հասցրած օդային հարվածները Գազային՝ նշելով, որ այդ գործողությունների հետևանքով երեխաներ են մահանում։ Նա նաև ասել է, որ Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Պիերբատիստա Պիցաբալային Գազա չեն թողել։ 

Ավելի ուշ իսրայելական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Ֆրանցիսկոսի հայտարարություններն անվանել է ճշմարտությունից բաժանված և պոնտիֆիկոսին կշտամբել երկակի ստանդարտների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր