Դեկտեմբերի 25-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին 10:30- 18:00-ն կդադարեցվի գ.Զովունի 1 փողոցի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 20:00-ը կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ քաղաքի, Աբովյան, Մխչյան, Մրգավետ, Այգեստան, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ, Հովտաշեն, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Նարեկ և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: