Սեպտեմբերի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մանթաշյան 6-12 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 2-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Հաղթանակի 2-18 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 12:35-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Սպանդարյան 5, 7 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 11:15-15:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Խոտ. Քարահունջ. Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի, Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի ք.Սեվան, Նալբանդյան 12-26 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 09:20-ից մինչև սեպտեմբերի 3-ը 09:20-ը կդադարեցվի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեվաբույր գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամո, Կոմիտաս, Սախարով, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: