Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

28 դեկ 2024 12:20

Հինգ երեւույթ, որոնք կնոջն ավելի հիասքանչ են դարձնում, քան շպարը

Հինգ երեւույթ, որոնք կնոջն ավելի հիասքանչ են դարձնում, քան շպարըԴիմացկունություն
Կինը, որը հրաժարվում է հանձնվել, հիանալի եւ խելացի կին է։ Կան կանայք, որոնց բարոյական եւ նյութական օգնություն է պետք, որպեսզի իրենց երջանիկ զգան։ Բայց իրականում հիասքանչ կինը կարող է այդ ամենն անել ինքնուրույն։

Կիրք
Կյանքը կարող է շատ ծանրաբեռնված լինել, եւ երբեմն մենք մոռանում ենք դանդաղեցնել վազքն ու պարզապես վայելել այն, բայց իրականում հիասքանչ կինը չի մոռանում ժամանակ հատկացնել իր հետաքրքրություններին, իր կրքին։ Հիասքանչ կինը հասնում է իր նպատակին։ Նա անում է այն, ինչ իրականում ուզում է, եւ ինչը նրա կյանքն ուրախությամբ է լցնում։

Անշահախնդրություն
Նա, ով ավելի շատ մտածում է մյուսների բարեկեցության մասին, հիասքանչ է։ Դա ի վերուստ բոլոր կանանց չի տրված, թեպետ դա մայրական բնազդի մի մասն է։ Սակայն դրանք այն կանայք են, որոնք կարողանում եմ սրտակցել եւ մյուսներին տեսնել ավելի խորը։

Էներգետիկա
Ոչ ոքի դուր չի գալիս լինել  մարդու կողքին, որը միայն բացասական լիցքեր է հաղորդում։ Կինը, որը դրական է վերաբերվում կյանքին, ժպիտը դեմքին է, երջանկություն է բերում անգամ ամենածանր օրերին։ Դա հիանալի կին է։

Խելք
Պետք չէ բոլորին բաժանել խելացիների եւ գեղեցիկների։ Խելացի մարդիկ գեղեցիկ են։ Կինը, որը չի զարգացնում իր միտքը, զրկում է իրեն աճելու եւ կյանքը նոր լույսի ներքո տեսնելու հնարավորությունից։ Ինտելեկտը հիանալի գիծ է, որը պետք չէ անտեսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր