Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 հուն 2025 12:08

Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի և այլ ավիաընկերությունների գործունեությունը

Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի և այլ ավիաընկերությունների գործունեությունըՄոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունն առաջարկում է արգելք մտցնել մի քանի երկրների, այդ թվում Ռուսաստանի և Հայաստանի ավիաընկերությունների գործունեության վրա, գրել է «РИА Новости»-ն։

Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկը հաստատելու մասին» նախագիծը։ Դրա նպատակն է «ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»:

Ցուցակում ընդգրկված են ավիաընկերություններ ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։

Կարգելվեն ռուսական «Ավրորա», «Ավիաստար-ՏՈՒ», «Իժավա», «Յակուտիա», «ՌուսՋետ», «ՅՈՒՎՏ Աէրո», «Սիբիր», «Սմարտավիա», «ԻրԱէրո», «Ուրալյան ավիաուղիներ», «ԱԼՌՈՍԱ», «ՆորդՍտար», «ՌուսԼայն», «Յամալյան ավիաուղիներ», «NordWind», «ԱյՖլայ», «Պոբեդա», «Աէորֆլոտ», «Ռոսսիա», «ՍԿՈԼ», «Յու-տէյր» ավիաընկերությունները։

Հայաստանյան ավիաընկերություններից FlyOne Armenia-ն կարգելվի, ինչպես նաև նույն խմբից հենց մոլդովական FlyOne-ը: Նախագիծը հանրային քննարկման է հասանելի մինչև հունվարի 9-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր