Երևանում «BMW»-ն բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։