Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

08 հուն 2024 10:51

«BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխա

«BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաՀունիսի 7-ին, ժամը 22:13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․) բախվել է կայանած «BMW E46» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները (Դ․, ծնված 2018 թ․ և Ռ․, ծնված 1994 թ․ Կ․-երը) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Վ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր