Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ
«Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը: Այո, կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց քանի-որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, ուրեմն Հայաստանի իշխանությունները պետք է վերահսկեն այդ տեղով ամեն մի անցուդարձ: Սա է միակ պայմանը միջանցքի բացման»,-այս մասին 24 news-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Այն դիտարկմանը, որ եթե այլընտրանքը պատերազմն է, պետք է պատերազմի գնալ և ոչ թե գնալ խաղաղության պայմանագրի կնքելուն, Ասլանյանը պատասխանել է, որ ինքը դրա կողմնակիցն է:
«Միանշանակ, ես դրա կողմնակիցներից եմ: Եթե պետք է, փառք Աստծո, այսօր մենք բավականին կազմակերպված ենք, և ես նույնիսկ այս տարիքում պատրաստ եմ»,-ասել է Ասլանյանը: