Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է          Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները       Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա    

09 հուն 2025 13:03

Դպրոցի ցնցուղի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են եղել

Դպրոցի ցնցուղի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են եղելԴպրոցի ցնցուղի հետ կապված վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են եղել հինգ դպրոցում, որտեղ վարչապետի շրջայցի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Կոնկրետ ցնցուղի դպրոցի հետ կապված՝ խոսքն այդտեղ, մասնավորապես, ուռճացված գնագոյացման մասով որոշակի վերլուծություն է իրականացվել, զեկուցվել է վարչապետին, առաջարկներ է ներկայացվել՝ հանձնարարականներ տալու՝ լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշակի գործընթացների լավարկման առաջարկներ ենք արել»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ դեպքում պատվիրատուն եղել է ԿԳՄՍՆ-ն և Քաղ․շինը, տեխնիկական բնութագրերի մեջ մեծ սողանցք էին թողել, պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերը ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր