«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ          Հրդեհ՝ Ստեփանավանում, այրվել են տան տանիքը և 3 սենյակ՝ գույքով       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

09 հուն 2025 16:04

Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում

Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունումԴժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում (ԵՄ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։ «Դա կախված է նրանից, թե ինչ շեշտումներ կլինեն հայկական կողմից»,-գնահատել է Պեսկովը Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների և Հայաստանի հետագա հարաբերությունների հեռանկարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր