Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

13 հուն 2025 13:32

Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մենք դառնանք տուգանքի մատերիալ

Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մենք դառնանք տուգանքի մատերիալՈսկու շուկայի աշխատակիցները հարկային փոխությունների դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք լրագրողների հետ զրույցում.նշեցին.

«Շրջանառության հարկի վերաբերյալ նոր փոփոխություններ պետք է մտցնեին, մեզ  կանչել էին Ազգային ժողով հանդիպման, որպեսզի մեր առաջարկները լսեն, բայց արդյունքում մենք լսեցինք, իրենք ինչ առաջարկել էին, դրանք էլ անցկացրեցին, այսինքն մեզ բանի տեղ չդրեցին։ Հիմա մնացել է շրջանառության հարկը, բայց այդ 5%-ը բարձրացնում են, դարձնում են 10%։

Այսինքն, դուրս է գալիս, եթե առաջ ես վճարել եմ պետությանը 60,000 հարկ, հիմա պիտի մուծեմ կրկնակի՝ 120,000,  բացի այդ, իրենք այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մենք դառնանք տուգանքի մատերիալ: Հեքիաթ կա չէ՞, որ հերոսը գնում է, վիշապին հաղթում է, հետո ինքը նստում է վիշապի աթոռին,  դառնում է վիշապ, հիմա մեր կառավարությունն ուզում է այդ վիշապի դերը ստանձնել, բայց վիշապի դերը պետք չէ, առանց այն էլ ամեն ինչը թանկացրել են: Եթե իրենց նպատակը շուկաները վերացնելը չէ, ուրեմն իրենք պետք է մեր այդ պահանջները հաշվի առնեն»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր