Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 հուն 2025 11:28

Թրամփի երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները

Թրամփի երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները«Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական "Comeback"-ը

Երդմնակալության արարողությունը ԱՄՆ պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է: Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց "So Help Me God"խոսքերը և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):

Թրամփն օրեր առաջ որոշում կայացրեց երդմնակալության արարաողությունն անցկացնել ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես ընդունված է, այլ փակ վայրում, քանի որ եղանակը բավականին ցուրտ է Վաշինգտոնում և առատ ձյուն է տեղում: Ասյտեղ տեղին է հիշել Նախագահ Հարիսոնի երդմնակալությունը, որի ժամանակ նա մրսեց, հիվանդացավ և արդյունքում մահացավ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, դառնալով ԱՄՆ պատմության ամենից կարճ պաշտոնավարած նախագահը (չնայած այդ ժամանակ՝ 1841թ. եղանակը 13 աստիճանով բարձր էր քան այսօր):

Այսօրվա նրա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները՝ շեշտադրելով ներքին խնդիրների առաջնահերթություններն իր երկրորդ վարչակազմի համար»

Ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր