Բախվել են «Opel»-ն ու «06»-ը, մեկ այլ ավտոմեքենա բախվել է «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել, կա 7 տուժած          Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ    

24 հուն 2025 12:25

Աբովյանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Աբովյանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես ՝

-արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

-սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր