Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 5-ի համար          Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա    

24 հուն 2025 15:12

Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական Դադյան մասնավոր դպրոցի վրա, հայտնում է odatv.com-ը:

Անհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։

Կասկածյալների ինքնությունը պարզվել է, առգրավվել է ապօրինի ատրճանակը և 14 փամփուշտ։ Պարզվել է, որ նախկինում կասկածյալները տարբեր հանցագործություններ են կատարել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր