Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը          Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին       «Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը, ովքեր են ընդգրկված    

25 հուն 2025 13:03

Երևանում բախվել են բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու մի «Mitsubishi»

Երևանում բախվել են բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու մի «Mitsubishi»Այսօր՝ հունվարի 25-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի բանկերից մեկի հաշվեկշռում և սպասարկում է այդ բանկի կառավարչին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր