Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2121-ը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի հաշվեկշռում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ պարեկների ժամանումը Нива-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների ժամանելուն պես համարները գումարտակի հրամանատարի հանձնարարականով խելոք դրեցին տեղը: