Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուն 2025 10:30

Բախվել են «Toyota Camry»-ն և «Avia» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, կա զոհ

Բախվել են «Toyota Camry»-ն և «Avia» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, կա զոհԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքաղիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոն շտապօգնության բիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն: 
 
Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի փրկարարները օգտագրոծել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել են դիատարին: 

Պարեկները սահմանազատելլ են տարածքը: 
 
Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տոյոտա-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է՝ որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ: 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վարորդների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր