Նիկոլ Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ          Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ       Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին    

27 հուն 2025 12:07

Շրջանառության մեջ է դրվում նոր 20000 դրամանոց 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը

Շրջանառության մեջ է դրվում նոր 20000 դրամանոց 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամըՇրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:

«Սկսած 2025 թ. հունվարի 27-ից՝

ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկման նոր թղթադրամը:

Փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ

Դիմերեսում՝

• Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը՝ «2024»

• ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը

Դարձերեսում՝

• Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվերը տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:

Նշում.

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ արժողությամբ թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ պայմանների փոփոխության»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր