Նոյեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը       Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար    

27 հուն 2025 17:06

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղային հարկից ծուխ ու կրակ է նկատվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում:

Այրվել է այնտեղ կուտակված շինարարական աղբը:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր