Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

28 հուն 2025 12:15

«TESLA»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և բախվել ծառին

«TESLA»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և բախվել ծառինՀունվարի 27-ին, ժամը 23։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր