Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

28 հուն 2025 16:07

Պաղեստինցիների փոխարեն թող իսրայելցիներին տանեն Գրենլանդիա, այս կերպ կարող են մեկ քարով երկու թռչուն սպանել

Պաղեստինցիների փոխարեն թող իսրայելցիներին տանեն Գրենլանդիա, այս կերպ կարող են մեկ քարով երկու թռչուն սպանելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։

«Իմ առաջարկն այլ է: Պաղեստինցիների փոխարեն թող փորձեն իսրայելցիներին արտաքսել, տանել Գրենլանդիա։ Այս կերպ նրանք կարող են մեկ քարով երկու թռչուն սպանել»,- ասել է Արաղչին Sky News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը անկլավի բնակիչների հնարավոր վերաբնակեցման մասին։

Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում Գազայի հատվածի այն բնակիչներին վերաբնակեցումը, որոնք  իսրայելական ընթացիկ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնց առաջարկվում է վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս։ Թրամփը հավելել է, որ այս հարցը արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր