Հունվարի 29-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 29-ին 10:00-20:00-ն կդադարեցվի 3, 6, 9 զանգվածների ջրամատակարարումը:
վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր բնակավայրի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: