Տեսանյութ․Հիստերիկ, անօգնական վիճակում են գտնվում, ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք

Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկվում է Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի, փաթեթների հարցը։ Իրավիճակը լարվել է, ավագանու ընդդիմադիր անդամներին կարմիր բերետավորները քաշքշելով դուրս են հանել նիստերից դահլիճից։
«Ինչպիսի հիստերիկ, անօգնական վիճակում են իրենք գտնվում, որ ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնել»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ իրենք չեն վերադառնա նիստերի դահլիճ, նաև կոչ արեց փետրվարի 1-ից շարունակել բոյկոտն ու չվճարել հասարակական տրանսպորտի համար։