Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

06 փետ 2025 11:45

Ձյուն, բուք, մառախուղ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն, բուք, մառախուղ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար  դժվարանցանելի է:

Սյունիքի մարզում, Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր