Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 11-15 աստիճանով          «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանը       Մարտի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 փետ 2025 20:11

Տեսանյութ. Կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք

Տեսանյութ. Կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,-ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Մեհդի Սոբհանին նշեց, որ նախկինում Ադրբենջանն Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի ունեցել է, 2020 թվականի  պատերազմից հետո ադրբեջանցիներն ավելի մոտեցան և՛ Հայաստանի, և՛ Իրանի սահմանին: 

Սոբհանիի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության ներքո և մաքսային կանոնակարգերն իրականացվելու են Իրանի օրենսդրությամբ, դա տրանսպորտային երթուղի է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր