Քաղաքացին ինչ անի՝ փողը տա, թուղթը չվերցնի, ինչ է թե TelCell-ի ապարատի մեջ թուղթ չկա, այդպիսի բարեփոխում չեն անում
Հանրային տրանսպորտում շուրջ 10 օր տևած մեր շփումը երևանցիների հետ եկավ ուրախացնելու, որ քաղաքացիներն արձագանքում են ընդդիմության և մասնավորապես «Մահր Հայաստանի» կոչերին ու բոյկոտն օր օրի թափ է հավաքում, շարունակեք իրացնել քաղաքացիական անհնազանդության ձեր իրավունքը: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
«Պարոն Գրիգորյան, հիմա Դուք ո՞ր ռեալ ուղևորափոխադրումների թիվն եք դրել այս բարեփոխման հիմքում, դուք չունեք նման թիվ, որ թվականինն էլ նշեք՝ ստվեր կա: Որ ասում եք՝ TelCell-ի ապարատի կողքին չեն կարող մարդիկ կանգնել ու պրինտերը սարքեն կամ թուղթը փոխեն, դա քաղաքացուն շատ հետաքրքի՞ր է, ինչ անի՝ փողը տա, թուղթը չվերցնի մնա շիվար կանգնած, հետո մի 100 մետր գնա, ինչ է, թե կարող է մյուսը պրինտ ունենա: Այդպիսի բարեփոխո՞ւմ են անում: Լուծումը միակն է, գոնե 6 ամիս անցումային շրջան սահմանեք, բոլոր սուպերմարկետներում վաճառեք 100 դրամ ուղևորավարձով 1,000 դրամանոց 10 ուղևորափոխադրման տոմս, որ բոլորն անկաշանդ օգտվեին»,- ասաց Մանուկ Սուքիասյանը: