Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

13 փետ 2025 12:21

Բախվել են «ԳԱԶ 3110» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ

Բախվել են «ԳԱԶ 3110» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներՓետրվարի 13-ին, ժամը 09:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ. Հ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Պ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ծառին. 5 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր