Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է    

14 փետ 2025 22:09

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունների շրջանակում ինքը կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունների շրջանակում ինքը կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում ինքը կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ, բայց  դա տեղի կունենա «միայն այն բանից հետո, երբ մենք ընդհանուր պլան ունենանք Թրամփի, Եվրոպայի հետ»: Դրանից հետո Պուտինն ու Զելենսկին «կնստեն ու կդադարեցնեն պատերազմը»։

Նա նշել է, որ չի պատրաստվում Մյունխենում հանդիպել ռուսների հետ՝  հավելելով, որ կարևոր է «չկորցնել միասնությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև», և որ առանց Ուկրաինայի և Եվրոպայի համաձայնագիր կնքելը լավ գաղափար չէ։ 

Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է «ցանկացած օր» գնալ Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ ծրագիր մշակելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր