Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

17 փետ 2025 20:40

Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին

Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահինՆ.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շառաային․
 
«Սուրիոյ նորընտիր նախագահին ուղղած իր նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, յանուն Սուրիոյ հայութեան եւ անձնապէս, շնորհաւորեց զինք՝ մաղթելով, որ անոր իմաստուն ղեկավարութեամբ նոր ու փայլուն էջ մը կը բացուի Սուրիոյ պատմութեան մէջ:

Ապա, Հայրապետը յիշեցուց նախագահին, թէ «Սուրիոյ ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցաւ անհամար դժուարութիւններէ ու ծանր տագնապներէ, սակայն տոկաց՝ զինուած ըլլալով համբերութեամբ, եւ յուսալով, որ երկրին մէջ պիտի տիրէ արդարութիւն ու հաւասարութիւն, ինչպէս նաեւ պիտի յարգուին Սուրիոյ բոլոր զաւակներուն իրաւունքները, առանց խտրութեան»:

Իր նամակի աւարտին, Նորին Սրբութիւնը յաջողութիւն մաղթեց նախագահ Ահմատ Ալ-Շարհին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր