Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին          Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 փետ 2025 09:28

Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն, անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում «Հրապարակ»

Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն, անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում երեկ տեղի ունեցածը, պարզվում է, առաջին ծիծեռնակն է․ ասֆալտին փռելով բերման էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։

Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։

Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն մի ծիծաղելի պարզաբանում տարածեց, թե Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով։

Ամենաբարձր ռեյտինգ ունեցող թեկնածուի նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ փորձում են բոլոր ընդդիմադիր թեկնածուների, նրանց կողմնակիցների վախը բռնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր