Ավտոմեքենայի հարվածի հետևանքով գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ       ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան    

22 փետ 2025 14:28

Մերկասառույցի պատճառով բախվել են «Audi», «Mercedes»-ներ, «BMW» և 2 «Lada Priora»

Մերկասառույցի պատճառով բախվել են «Audi», «Mercedes»-ներ, «BMW» և 2 «Lada Priora»Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքեների անվադողերն էլ եղել են ձմեռային։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց և եթե ժամանակին այն մաքրվեր և մշակվեր աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր