Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

22 մար 2025 11:06

«Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանը

«Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանըԱյսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են  Երևանի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Audi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Համլետ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Audi»-ն բախվել է էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր