Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար    

16 մայիս 2026 13:03

ՀՀ-ն հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից

ՀՀ-ն հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմիցՀայաստանը հիանալի հասկանում է Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հանրապետության միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, և երբ հասունանա նման անհրաժեշտությունը, համապատասխան որոշումը կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։

Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր