Օգոստոսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 21-ի համար       Արուսյակ Մանավազյանի հետ կապված «բացահայտումը» Փաշինյանը չի մարսում․«Հրապարակ»    

24 փետ 2025 16:13

Ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում

Ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների շինծու դատավարություններ են ընթանում ԱդրբեջանումՇինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ շինծու դատավարություններ են ընթանում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը նաև վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի կայուն խաղաղություն, հավելել է Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր