Շիրակում երթուղային միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա տուժած          Հայաստանը կանգնած է մի վտանգի առաջ, որը ես կկոչեի «ադրբեջանիզացիա»՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին առումով       ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ    

24 փետ 2025 17:28

Դեբեդ գետի ափին ավտոմեքենա է հայտնաբերվել որի մեջ եղել է դի

Դեբեդ գետի ափին ավտոմեքենա է հայտնաբերվել որի մեջ եղել է դիԱյսօր՝ փետրվարի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։ 

Փրկարարները  գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով  հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր