Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև՝ մյուսների դատավարության նկարները

«Ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այնն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառան ՀՀ:
Մենք շարունակելու էլ ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 գերիները: Փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել:
Մեզ բոլորիս մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, մտահոգություններ ունենք: Մենք՝ բլորս, աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Եվ մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն ընթանում»,-ասել է Արմեն Գրիգորյանը: