ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ          Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վերջին հարցումներով Փաշինյանը գնում է ու կարող է փորձել ժողովրդից գnղանալ ընտրությունները    

03 մար 2025 11:13

ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արագացրել են Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպման տեմպերը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արագացրել են Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպման տեմպերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ձախողված բանակցություններից հետո Սպիտակ տան ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման տեմպերը «արագացել են»։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կիևի և Վաշինգտոնի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի խզման պատճառով ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ բանակցությունները «հետին պլան են մղվելու»։ Սպիտակ տունը և Մոսկվան կենտրոնանալու են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «պոտենցիալ շահութաբեր գործարքների» քննարկման վրա։

CNN-ը նաև հաղորդել է, որ շուտով կարող է կայանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, կողմերը կարող են քննարկել «որոշ էներգետիկ գործարքներ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր