Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Պուտին-Թրամփ հանդիպման վայրը

«Ամերիկյան կողմի առաջարկով` սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման անցկացումը: Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ սկսում ենք կոնկրետ աշխատանք», - հավելել է Ուշակովը։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Կրեմլում բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։