Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

04 մար 2025 13:00

Զելենսկին չի կարող վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագիրը

Զելենսկին չի կարող վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագիրըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը «ոչ մեկին չի երջանկացնի, և կողմերից յուրաքանչյուրը՝ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, պետք է հրաժարվի ինչ-որ բանից»։

Վենսը հավելել է, որ «Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում, թեև հանդիպման առաջին կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է՝ նրան բախման հրահրելու համար»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր