Հրդեհ՝ Ստեփանավանում, այրվել են տան տանիքը և 3 սենյակ՝ գույքով          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար    

04 մար 2025 23:00

ՀՀ-ի համար անընդունելի է երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանի հետ կոմունիկացիաներում

ՀՀ-ի համար անընդունելի է երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանի հետ կոմունիկացիաներումՀայաստանի համար անընդունելի է երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանի հետ կոմունիկացիաներում։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը նման անհրաժեշտություն չի տեսնում։

«Նման անհրաժեշտություն չկա բնականորեն։ Ավելին ասեմ, տեսեք, շատ է խոսվում դրա մասին, և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել. Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ տրանսպորտային երթուղիների տրամաբանության մեջ մեր տարածքում, մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։

Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր