Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

06 մար 2025 09:04

ՔՊ-ն գլխի ճարը տեսել է․ Սարիկին փոխարինող թեկնածու ունի․«Հրապարակ»

ՔՊ-ն գլխի ճարը տեսել է․ Սարիկին փոխարինող թեկնածու ունի․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել:
 
Երկրորդ տեղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է`նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է:
 
Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան:
 
Երրորդ համարը` Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր