46 մլն դրամի վարկ, 44,5 մլն դրամի ավանդ. Ինչպես են փոխվել Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու եկամուտները

«Փաստինֆոն» ուսումնասիրել է Պահլավունու 2024 թ-ի ներկայացրած հայտարարագիրը։
Ավինյանի կինը՝ Պահլավունին, սեփական կամ համասեփականատիրոջ կարգավիճակով որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն հայտարարագրել է տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք՝ Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, ինչպես նաև 2020 թ-ին ձեռք բերած RANGE ROVER մակնիշի ավտոմեքենան։
«Օրոր Թոյզ» ՍՊԸ-ից տվյալ տարվա վերջում վերցրած փոխառության գումարը կազմել է 1 մլն և 1 մլն 800 հազար դրամ, ընդ որում՝ տարվա ընթացքում այս փոխառություններին ուղղված որևէ մարում չի արվել։
Հատկանշական է, որ տարեսկզվին Պահլավունին որևէ բանկային ավանդ չի ունեցել, սակայն տարեվերջին արդեն նա հայտարագրել է 3 բանկային ավանդ՝ որոնցից մեկը եղել է 7 մլն 5 հազար դրամի չափով, երկրորդը՝ 25 մլն դրամի, երրորդը՝ 12 մլն դրամի չափով։
Բանկային հաշիվ Ավինյանի կինը չի հայտարարագրել, փոխարենն հայտարարագրել է 1 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար։
Հատկանշական է նաև, որ տարվա ընթացքում ստացած եկամուտները կազմել են 47 մլն 365 հազար դրամ, ընդ որում՝ այս գումարից միայն 865 հազար դրամն է, որ նա ստացել է, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն՝ «Բարուր» ընկերությունից։
Մնացած 46 մլն 500 հազար դրամը ստացված վարկերն են, ընդ որում՝ 4 մլն 500 հազար դրամը ստացել է Հասմիկ Խլղաթյանից, 32 մլն 500 հազար դրամը և 9 մլն 500 հազար դրամը Պահլավունին ստացել է Արմեն Ավինյանից։