Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

11 մար 2025 09:28

Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ «Հրապարակ»

Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ  պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:

Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ: Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը` Նիկոլին պատերազմով վախեցնելով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 11․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր