«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

11 մար 2025 15:09

Մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից

Մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակիցԵղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Ձեր այցը մեծ նշանակություն ունի եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից, մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից», - ընդգծել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի գծի և խորջրյա էլեկտրական մալուխի անցկացման հարցեր։ Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր