Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

12 մար 2025 13:42

Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներըԱյսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը, ովքեր այնուհետև ահազանգել են «Կապան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր