Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

13 մար 2025 13:27

Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայան

Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանագնացը պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը:

Թրամփը երեկ ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։

Վաշինգտոնը, Կիևը և Եվրոպան սպասում են Մոսկվայի պատասխանին հրադադարի առաջարկին։ Կրեմլը հրապարակայնորեն չի ասել՝ աջակցում է կրակի անհապաղ դադարեցմանը, թե ոչ:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ «դրական ուղերձներ» է ստացել հրադադարի վերաբերյալ, սակայն «դրական ուղերձը ոչինչ չի նշանակում»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր