Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

13 մար 2025 19:25

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք, գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք, գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկաԱնձանց արտահանձնման և ԵՄ դիտորդների մասին որևէ դրույթ  Խաղաղության համաձայնագրում չկա, ստորագրումից հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

«Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք»,-ասաց նա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի  համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն։ Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես  հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,-ասել է նա։

Ադրբեջանին ճանապարհ տալու հետ կապված Փաշինյանը նշեց, որ ճանապարհ տրվելու է. «Այո, ճանապարհ տալու ենք, այդ մասին ես նկարագրել եմ Ադրբեջանին արված առաջարկում»,-ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր