Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում, կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներ          49 համարի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի համար       Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, կան վիրավորներ    

14 մար 2025 09:56

Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ»

Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Խոսքը միջազգային հայցերի հետքաշման եւ սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»։

Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր